04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 14, 2017

«Ելք» դաշինքի առաջին 3 համարները հայտնի են

«Ելք» դաշինքի առաջին եռյակը բաշխվում է հետևյալ կերպ՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Այս մասին քիչ առաջ դաշինքի մաս կազմող կուսակցությունների խորհրդի անդամների քվեարկությունից հետո հայտարարեց դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը: «Լուսավոր Հայաստանի» կողմից դաշինքի առաջին ցուցակում առաջարկվել է Արամ Սարգսյանը, «Հանրապետության» կոզմից՝ Էդմոն Մարուքյանը, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ևս՝ Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի  և  Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում […]

Մարդ չի

«Իսկապես ապրում է միմիայն նա, ով ապրում է ուրիշների համար։ Մինչդեռ նա, ով ապրում է միայն ինքն իր համար, ով արհամարհում է ուրիշներին և հոգատար չէ ուրիշների նկատմամբ, այդպիսին անօգուտ արարած է։ Մարդ չէ, չի պատկանում մարդկային ցեղին»։ Սբ. Հովհան Ոսկեբերան (344/354-407թթ.)

Արտակարգ պատահար. երեխան փախել է մանկապարտեզից, խեղդվել /լրացվում է/

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ալավերդու Սամահին կայարան թաղամասի մանկապարտեզից 5 տարեկան երեխան փախել է , ընկել գետը, ջրահեղձ եղել: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին աշխատում են դեպքի վայրում« Henaran.am-ը քիչ անց կփորձի նոր մանրամասներ ներկայացնել պատահարի վերաբերյալ: Քիչ  առաջ  Ալավերդու բժշկական կենտրոնի  ընդունարանի   աշխատանքիցը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝  քաղաքում դժբախտ պատահար  է եղել, իրավիճակը խառն […]

Էջմիածին-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ»-ը շրջվել է, կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 15 UO 036 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 55-ամյա Ռադիկ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից […]

«Տվողը կտա»

«ՀԱԿ-ն այժմ իր ճանապարհով գնում է: Եթե ՀԱԿ-ն իրեն ճիշտ պահի, կլինեն մարդիկ, որ իրենց ձայն կտա. տվողը կտա», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը ապրիլյան ընտրությունների արդյունքում կկարողանա հաղթահարեկ յոթ տոկոսի շեմը: «Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան է սա. ինքը կարող է ընրապայքարին չմասնակցել անգամ, բայց […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Անսպասելի իրադրություն Պոլսո հայոց պատրիարքանում․ Եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Մաշալյանը հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած […]

Պետք է պատրաստ լինենք պատերազմին/տեսանյութ/

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը այս պահին  լայնամաշտաբ պատերազմ սկսի: Սակայն դրվագային բաները չեն բացառվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն»-ի հայագետ Համլետ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ընդգծում է, որ յուրաքանչյուր հայի երազանքը Հայաստանի տարածքային ամբողջությունը վերականգնելն է ու այս խնդիրը պետք է լուծում ստանա: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի