25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 14, 2017

Ազատության հրապարակում թեժ է /ֆոտոշարք/տեսանյութ/

Քիչ առաջ Ազատության հրապարակից դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն մեկնարկեց երթ՝ ի պաշտպանություն  Հաց բերող Արթուր Սարգսյանի: Երթին մասնակցում էին  հասարակական, քաղաքական գործիչներ (Արմեն Մարտիրոսյան, Ալեք Ենիգոմշյան), ինչպես նաև Սասնա ծռեր խմբավորման անդամների հարազատները: Ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Հաց բերողին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք համատեղելի չեն նրա՝ քրեակատարողական հիմնարկում […]

Հայ ժողովուրդն ինձ ու ընտանիքիս ընդունել է ամենաբարձր մակարդակով. թալիշ Շահին Միրզոև

Թալիշ բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը, ով օրեր առաջ իր ընտանիքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով, «Թալիշ ինֆո» լրատվական գործակալության խմբագրությանը նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Երևանում իրեն ու ընտանիքին տրամադրած լավ պայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոևը տեղեկացրել է, որ հայ ժողովուրդն իրեն ու ընտանիքին ընդունել է ամենաբարձր […]

Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանում

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության […]

Ադրբեջանում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Հանրապետությունում տարածվել է կաշառառության բոլորովին նոր և գարշելի տեսակ: Ըստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց […]

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի` այլ լուծում չի կարող լինել»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ եւ ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել. […]

Բարեփոխումներ կլինեն

Ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթվա ընթացքում  կներկայացնի հայեցակարգային փաթեթ, որտեղ կառաջարկվի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի կարգավորումը հանձնել ոչ պետական հասարակական կառույցին: «Միջազգային փորձը ցույց է տվել, որ մասնագիտությունը եւ նրա կարգավորումը հաջողություն է ունենում եւ զարգանում է այն երկրներում, որտեղ ոլորտի կարգավորումները իրականացվում են անկախ ոչ պետական , հասարակական մարմինների կողմից»,-  լրագրողների հետ հանդիպմանը նշեց […]

20 հարկ վճարողի «Օրինապահի» կարգավիճակ է շնորհվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով […]

30-ամյա Արևհատը արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորը.ողբերգական դեպք Ջաջուռում

Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 14-ին, ատակարգ դեպք է գրանցվել. Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորի մեջ։ Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանը: «Երեխան Արևհատ Բաղդասարյանի 4-րդ բալիկը կլիներ: Ցավոք նման դժբախտություն եղավ: Մայրը 30 տարեկան է»,-ընդգծեց գյուղապետը:  

Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են. Ա. Սարգսյան (տեսանյութ)

«Մեր դաշինքի ամենաթույլ տեղը ֆինանսական միջոցներն են, հավատացնում եմ, որ մեզ շատ ֆինանսներ պետք չեն, մեր ռեյտինգային թեկնածուները չեն ցանկանում մեծ-մեծ պաստառներ ունենալ իրենց նկարներով ճանապարհներին, նրանց բավարար են փոքրիկ թռուցիկներն իրենց կենսագրականներով, որ բաժանեն ընտրողներին»,-ի պատասխան հարցին, թե ինչպես է իրենց դաշինքը հայթայթում ֆինանսական միջոցներ, որ պահանջվում է ընտրությունների համար, ասաց «Հանրապետություն» կուսակցության ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի