25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարեփոխումներ կլինեն

Ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթվա ընթացքում  կներկայացնի հայեցակարգային փաթեթ, որտեղ կառաջարկվի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի կարգավորումը հանձնել ոչ պետական հասարակական կառույցին:
«Միջազգային փորձը ցույց է տվել, որ մասնագիտությունը եւ նրա կարգավորումը հաջողություն է ունենում եւ զարգանում է այն երկրներում, որտեղ ոլորտի կարգավորումները իրականացվում են անկախ ոչ պետական , հասարակական մարմինների կողմից»,-  լրագրողների հետ հանդիպմանը նշեց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի մասին օրենքներում կլինեն արմատական փոփոխություններ եւ կստեղծվի եւս մեկ, նոր օրենք:

«Օրենքով կսահմանվի Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների պալատի գործառույթը՝ որպես ոլորտների նկատմամբ կարգավորող մարմին, եւ հանրային վերահսկողության խորհուրդի գործառույթները: Հաշվապահների եւ աուդիտորների պալատը կլինի կարգավորող մարմին, ոչ պետական, ոչ առեւտրային: Այս պահին նրանք գործում են որպես ասոցիացիա, բայց նրանց ներկայացրել ենք գաղափարը, նրանք համաձայնվել են վերածվել պալատի եւ կատարել այս գործառույթը: Պալատը գործելու է հասարակական հիմքով: Կազմը լինելու է 7 անդամից՝ 4-ը ֆինանսների նախարարությունից, 2-ը  ԿԲ-ից եւ 1-ը՝  ՀԿ սեկտորի ներկայացուցիչ»,- նշեց փոխնախարարը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ