Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ Լապշինի համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ հայտարարել է, որ Մինսկից Բաքու բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը «օրենքի գերակայության դրսևորում» էր, հայտնում է vz.ru-ն։ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին «արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և Ադրբեջան Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար վճռական քայլերի համար»։