25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2017

Վալերիկ Մուրադյանի սևազգեստ մայրը վատացել է Կառավարության մոտ

Այսօր Կառավարության  հերթական նիստի օրը՝ Կառավարության դիմաց բողոքող  սեւազգեստ մայրերից՝ Վալերիկ Մուրադյանի մոր ինքնազգացողությունը վատացավ: Օգնության համար «Շտապօգնություն» կանչեցին: Նշենք, որ սեւազգեստ մայրերը պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Նրանք տարիներ շարունակ պահանջում են վերանայել իրենց որդիների գործերը և պնդում են, որ տղաներին բանակում սպանել են;

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.58 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.49%-ով եւ հասել 55.39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է փետրվարի 14-ին արտահերթ նիստ հրավիրել

Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է փետրվարի 14-ին արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին այսօրվա նիստի ժամանակ հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանը առաջարկվում է օրակարգում ներառել էլեկտրոնային ստորագրության, գյուղտեխնիկայի շահագործման եւ բանկերի գործունեության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը։ Կներկայացվի նաև  լեռնահանքային ընկերություններից հարկերի հաշվման մեղմացման մասին օրինագիծը։

Կառավարությունը գումար հատկացրեց ընտրությունները տեսանկարահանմամբ հսկելու համար

Ընտրական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից կծախսի 293,679.0 հազար դրամ: Որոշման նախագիծը ՝ այսօր փետրվարի 9-ին կառավարության նիստին ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի փոխանցմամբ` հատկացված գումարից 84,615.0 հազար դրամը կհատկացվի վարչական սարքավորումներ ձեռք բերելուն, իսկ 209,064.0 հազար դրամը`տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտա­վո­րությունների մարման համար:  

Կինը նետվել է գնացքի տակ

Փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ժամը 22:35-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մոտակայքում՝ Գործարանային կայարանի հարևանությամբ՝ ռելսերի մոտ, […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Գնացեք Տավուշ ու հարցրեք. Հ. Հակոբյանն առաջադրվելու է (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից ՀՀԿ-ի ցուցակով: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչ աշխատանք է կատարել, որի հիման վրա ընտրողները նրան պետք է ընտրեն, պատգամավորը պատասխանեց. «Խորհուրդ կտամ գնալ Տավուշի մարզ՝ 48 ընտրատարածք, և յուրաքանչյուր համայնքում կարող եք հարցնել, […]

Դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ: Հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի  հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ: Դրանց թվում են […]

«Ինձ տենց հարցեր մի տվեք, ես մնալու եմ «Հանրապետականում»» (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է, չի լինելու հաջորդ խորհրդարանում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորի խոսքով՝ ինքը մնալու է քաղաքականության մեջ: Հարցին, թե այլ կուսակցություն կգնա, պատասխանեց. «Ոչ, ես ՀՀԿ-ում եմ մնալու, ինձ տենց հարցեր մի տվեք»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի