Գնացեք Տավուշ ու հարցրեք. Հ. Հակոբյանն առաջադրվելու է (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից ՀՀԿ-ի ցուցակով: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչ աշխատանք է կատարել, որի հիման վրա ընտրողները նրան պետք է ընտրեն, պատգամավորը պատասխանեց. «Խորհուրդ կտամ գնալ Տավուշի մարզ՝ 48 ընտրատարածք, և յուրաքանչյուր համայնքում կարող եք հարցնել, թե այդ պատգամավորին ճանաչում եք, և ինչ է արել ինքը ձեզ համար:
Եվ ձեզ բոլորը կպատասխանեն, որովհետև ինչ էլ ասեմ դուք չեք հավատալու: Բայց ասեմ, որ իմ ընտրատարածքում անվստահություն չեմ զգացել, և եթե ոչ հարյուր տոկոսով, ապա 80 տոկոսով ինձ ճանաչում են, որովհետև ես միշտ աշխատել եմ իրենց հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: