11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պաշտոնյաներ, պահք պահեք

Երկուշաբթի սկսվել է Առաջավորաց Պահքը: Այն նաև կոչվում է Հայոց հոգևոր լուսավորության ու ապաշխարության պահք: Եկեք շատերով միավորվենք ու քաջալերեք ձեր ընկերներին Երկուշաբթիից Ուրբաթ այս պահքը պահել: Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս եկավ, իր քարոզության ընթացքում պատվիրեց 5 օր պահքով ապաշխարել:

Այդ 5 օրերին ժողովուրդն իր արքայով ոչ միայն պահք պահեց այլ նաև զղջաց իր նախկին հեթանոսական կյանքի ու մեղքերի համար: Արդյունքում Հայաստանը փոխվեց, հզորացավ ու շուտով Ոսկե Դար ապրեց: – Սիրելի Քրիստոնյաներ, եկեք մենք էլ միասին, շատերով Երկուշաբթիից Ուրբաթ այս պահքը պահենք ու Աստծուց ողորմություն խնդրենք մեր անձերի համար ու մեր հայրենիքի օրհնության համար:

Պաշտոնյաներ դուք էլ միացեք այս 5 օրերին զղջմամբ այս պահքը պահենք: Ու կտեսնենք մեծ օրհնություն և մեր անձերի և Հայաստանի համար: – Խնդրում եմ, եթե համաձայն էք, կիսեք սա ձեր ընկերների հետ ու քաջալերեք նրանց, որպեսզի շատվորով պահենք Հայոց Առաջավորաց Պահքը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ