25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 4, 2017

Հանդիպել են Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը: Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի […]

Ջերմուկում «տիտանների» մրցակցություն է սպասվում. «Փաստ»

Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի: Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար Սամվել Սարգսյանը, ով նախկինում Վայոց ձորի […]

Այս գիշեր թշնամին առավել ակտիվ է եղել

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան […]

Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ու Սուրիկ Խաչատրյանին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով: Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաև դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն […]

Աբրահամյանները գործի են անցել. Հրապարակ

ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, «Հրապարակի» տեղեկություններով, ակտիվորեն հանդիպում է մարզի հեղինակավոր անձանց հետ։ Եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանի «ֆազենդայում» ընդունում են մարդկանց, ոմանց առաջարկում դուրս գալ կուսակցությունից՝ միանալ իրենց, գյուղապետերին շահավետ առաջարկներով գայթակղում են, որ եթե անգամ ՀՀԿ-ից դուրս չեն գալիս, ընտրություններին աշխատեն իրենց՝ Արգամ Աբրահամյանի օգտին։ Բոլորին ասվում է, որ ֆինանսի խնդիր չկա, վստահված անձանց […]

Անակնկալի է բերել շատերին. Ժամանակ

Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ երեկվա հայտարարությունն անակնկալի է բերել շատերին, հատկապես քաղաքական շրջանակներին։ Բանն այն է, որ նրա հարցը վերջնական որոշված էր։ Անգամ պարզ էր, թե որ հորիզոնականն է զբաղեցնելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Բացի այդ, Սուքիասյանը վերջին օրերին մշտապես եղել է դաշինքի շտաբում և նախընտրական հարցեր է քննարկել։ Թե ինչն է պատճառը, որ նա […]

Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվում է. Ժամանակ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ներկայացնում ենք «Ժամանակի» հետ նրա հարցազրույցից հատվածներ: –Պարոն Արզումանյան, հայտնի է, որ Դուք մաս չեք կազմելու «Ծառուկյան» դաշինքին, բայց ձեր կուսակցությունը, ի դեմս վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, այդ ցուցակում է: Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀՇ-ում և պաշտպանո՞ւմ եք […]

Կորցնում է. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում: Դրանցից մի քանիսն այլեւս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» եւ «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016 թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են: «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել […]

Խիստ զգուշացում. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով հանդես գալու հարցում: Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու եւ իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի