25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվում է. Ժամանակ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումյանը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Ներկայացնում ենք «Ժամանակի» հետ նրա հարցազրույցից հատվածներ:

Պարոն Արզումանյան, հայտնի է, որ Դուք մաս չեք կազմելու «Ծառուկյան» դաշինքին, բայց ձեր կուսակցությունը, ի դեմս վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, այդ ցուցակում է: Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀՇ-ում և պաշտպանո՞ւմ եք արդյոք Արարատ Զուրաբյանի որոշումը «Ծառուկյան» դաշիքնով ԱԺ-ում հայտնվելու մասին:

-Մենք դեռևս որևէ որոշում չունենք, այս օրերին վարչության նիստեր կլինեն: Իմ մոտեցումը հայտնի է, ես միշտ ասել եմ, որ ընտրություններին պետք է մասնակցենք գաղափարական դաշինքով, ցավոք սրտի, այս անցումային փուլում, երբ դեռ վերջնականապես ձևավորված կուսակցություններ մենք չունենք, բավականին տձև դաշինքներ են ի հայտ գալիս, որոնք գաղափարական չեն: Այդ առումով ես իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Չկա դաշտում այնպիսի դաշինք, որը լիովին կկիսեր այն գաղափարկան սկզբունքները, որ կրում է ՀՀՇ-ն և անձամբ ես: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով ՀՀՇ-ն չպետք է որևէ դաշինքի լիակատար աջակցություն ցուցաբերի և մասնակցություն ունենա, սակայն չեմ բացառում անհատական մասնակցությունը, և կարծում եմ, որ անհատապես ՀՀՇ-ի յուրաքանչյուր անդամ կարող է այս կամ այն դաշինքի հետ համաձայնության գալ:

-Պարոն Արզումանյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ չգտնվեց մի այնպիսի ձևաչափ, որն անքննելիորեն կարող էր լինել գաղափարական ընդհանրության հողի վրա: Ինչո՞ւ իրական այլընտրանք դառնալու որևէ հնարավորություն չունեցավ ընդդիմադիր բևեռը:

-Դա նաև պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքով, նոր քաղաքական իրավիճակով. գիտեք՝ այս ռեյտինգային քվեարկությունները նաև մի շարք գաղափարական կուսակցությունների ստիպում են դիմել այնպիսի անհատների, որոնք ունեն ձայն բերելու հնարավորություն՝ չլինելով քաղաքական դեմքեր: Այդ է պատճառը, որ, թերևս, կան դաշինքներ, որ կարող էին գաղափարական առումով մեզ մոտ լինել, օրինակ՝ «Ելք»-ը, որի համահիմնադիրներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ պարոն Սարգսյանի հետ բազմիցս հանդիպել ենք, քննարկումներ ենք անցկացրել և ենթադրել ենք, որ կարող ենք միասնական պլատֆորմով հանդես գալ: Այնուամենայնիվ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ոչ թե համախոհները հավաքվում են, պլատֆորմ են մշակում և հետո ձևավորում են դաշինք, այլ այստեղ գործում է դաշինքների հռչակումը. նախապես մեկ-երկու ուժ միավորվում են, հռչակում են, որ դաշինք են և բաց են մյուսների համար: Սա, թերևս, բևեռ դառնալու ձև է: Դա խոսում է նաև այն մասին, որ այդ ուժերը չեն ենթադրում մեծ ներգրավում, խոսվում է միայն 7 տոկոսի պատնեշը հաղթահարելու մասին, և այդ 3 ուժն արդեն դառնում են այն հիմնական ուժերի ղեկավարները, որոնք իրենց պատկերացնում են խորհրդարանում:

Հարցազրույցն ամբողջությամբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ