25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կորցնում է. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում: Դրանցից մի քանիսն այլեւս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» եւ «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016 թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են: «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել էր 218 միլիոն դրամ: Վճարած հարկերի մակարդակով իր դիրքերը դեռ պահել է «Մեգաֆուդ» ընկերությունը, որը թե՛ անցած եւ թե՛ նախորդ տարի վճարել էր 1.07 միլիարդ դրամի հարկ: Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն` «Ապեյրոնը» անցած տարի վճարել է 880 միլիոն դրամ, նախորդ տարվա 900 միլիոն դրամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ վերը նշված ընկերություններից պետբյուջեն անցած տարի ստացել է 2.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա 2.5 միլիարդ դրամի փոխարեն, կամ 16 տոկոսով պակաս: Գագիկ Խաչատրյանի ազդեցությունը թուլացավ անցած տարվա մարտին, երբ ՊԵԿ-ը հանվեց նրա ղեկավարած ֆինանսների նախարարության կազմից, իսկ սեպտեմբերին նա հրաժեշտ տվեց նաեւ ֆիննախարարի պաշտոնին: Ներկայումս նա որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում, իսկ ըստ որոշ լուրերի, մտադրություն ունի հեռանալ Հայաստանից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ