12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աբրահամյանները գործի են անցել. Հրապարակ

ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, «Հրապարակի» տեղեկություններով, ակտիվորեն հանդիպում է մարզի հեղինակավոր անձանց հետ։ Եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանի «ֆազենդայում» ընդունում են մարդկանց, ոմանց առաջարկում դուրս գալ կուսակցությունից՝ միանալ իրենց, գյուղապետերին շահավետ առաջարկներով գայթակղում են, որ եթե անգամ ՀՀԿ-ից դուրս չեն գալիս, ընտրություններին աշխատեն իրենց՝ Արգամ Աբրահամյանի օգտին։

Բոլորին ասվում է, որ ֆինանսի խնդիր չկա, վստահված անձանց ու հանձնաժողովականներին պատրաստ են կրկնակի վճարել։ Ի դեպ, հանդիպումների կազմակերպիչն Արսեն Աբրահամյանն է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին, որն Աբրահամյանի հեռանալուց մեկ օր հետո դիմում գրեց եւ ազատվեց Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ