28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2017

«Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է.նախարար/տեսանյութ/

«Գյուղացիներին պարտք մնացած «Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունը կապվել է մյուս գործարանների հետ եւ նրանց առաջարկել «Վինարի» պաշարներից խաղողի սպիրտ գնել, որպեսզի գործարանը գյուղացիներին վճարի մթերած խաղողի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում:

Ձյունը, երթևեկությունն ու աղբամանները. «Բարև Երևան»-ն ահազանգում է (ֆոտո)

Առատ տեղացող ձյունը առավել դժվարանցանելի դարձրեց Երևանի՝ առանց այն էլ չմաքրված ու սառած ճանապարհները: Թերևս այդ է պատճառը, որ անգամ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարողանում աշխատել՝ մաքրել փողոցներում տեղադրված ամանների աղբը, ուստի գտել են հարմար լուծում. աղբամանները տեղափոխել են ճամփեզրին, և ակամայից դրանք դարձել են երթևեկության մասնակից՝ խանգարելով ավտոմեքենաների շարժը կամ կայանելը: Ասվածի խոսուն վկան լուսանկարներն […]

Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: […]

«Պարզվել է` մենակ իմ ականջն է լսում այդ բառերը, բայց պայքարել ենք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի կիսում «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի այն տեսակետը, թե էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը չկայացավ ու չի կայանալու: «Մեզանում աստիճանաբար վարքագծի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն պետք է արձանագրեք: Ասել, որ այս ինստիտուտը կայանալու հեռանկար չունի, այսպես չէ, ես ճիշտ հակառակն եմ պնդում: Մի նոր ինստիտուտ է սա, որը նաև […]

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կժամանի Վրաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը այսօր՝ փետրվարի 2-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի ընթացքում Կուրցը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ղեկավարության, Աբխազիայից ու Ցխինվալի տարածաշրջանից փասխստականների հետ: ԵԱՀԿ-ն Վրաստանի հակամարտությունների կարգավորմանն ակտիվորեն մասնակցում Է Ժնեւի բանակցային գործընթացի շրջանակներում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: […]

ՀՀԿ-ի շարքերը լքեցին

Քիչ առաջ  Henaran.am-ը տեղեկացավ՝ ՀՀԿ շարքերը լքելու մասին  դիմումներ են ներկայացրել Արարատի մարզի երեք համայնքների ղեկավարներ՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց՝ վերոնշյալ համայնքապետերը դիմում են ներկայացրել այսօր՝ ժամը 15. 10 -ի սահմաններում,  ՀՀԿ […]

Վերցրել է 750.000 դրամն ու հեռախոսները չի տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց  խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 30-ին քաղաքացուց  հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 21-ին մի տղամարդ 3 հատ «iphone 7» մոդելի բջջային հեռախոս իրեն վաճառելու պատրվակով, Երևան քաղաքի Աբովյան փողոցում […]

Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նման որոշում կայացրեց: Նշենք, որ  դատախազը  3 ամբաստանյալների համար պահանջել էր՝ 3 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի