28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2017

Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում մեծ ներուժ ունեցող ուղղություն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող  «Օրգանական գյուղատնտեսությանաջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը: Մրցույթին ներկայացվել էր  130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում: «Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում   մեծ ներուժ ունեցող ուղղություն է և ընդգրկված է […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների արդյունքերը ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են: (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.55 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.53%-ով եւ հասել 56.50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Անգելա Մերկելը Թուրքիա է ժամանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի։ Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս։ Ապա Մերկելը կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերելու ՆԱՏՕ-ում ծառայող բարձրաստիճան թուրք զինվորականների թեման, որոնցից 40-ը Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել: Մերկելը […]

Ընտրակաշառք բաժանելու դեպքերը հնարավոր է կանխարգելել

Այսօր ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք՝ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և այլք: Արթուր […]

Ստեղծվելու է ՀՀ- Շվեյցարիա օդային ուղիղ կապ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝  բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», – […]

Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցը ՄԻՊ-ը չի մեկնաբանում

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, որտեղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը` 2 ամսով, դատապարտվել էր, և կոչ է արել ազատ արձակել նրան: «Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ […]

Կառավարությունը վճռական է (տեսանյութ)

«Դեսպանը խոսեց վարչապետի հետ հանդիպումներից իր ստացած տպավորությունների մասին: Վստահ եմ, որ նա զգացել է կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության կամքը: Գիտեք, որ կառավարությունը ինտենսիվ քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ […]

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթանակ կորզել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ  մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը»-«Հալ Սիթիի» դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապատշպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և դաշտում անցկացրեց 62 րոպե: Այս օահի դրությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վաստակած 42 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Հալ Սիթին» 17 միավորով  գտնվում է 19-րդ տեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի