02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառք բաժանելու դեպքերը հնարավոր է կանխարգելել

Այսօր ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք՝ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և այլք:

Արթուր Սաքունցը նշեց՝ ողջունելի է նման հանրային քննարկման նախաձեռնումը, ապա ավելացրեց՝ մի քանի դիտարկում ունի, որոնցից, թերևս ամենակարևորը, վերաբերում է ոստիկանների գործողություններին ոչ միայն ընտրության օրը, այլ նաև նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Սաքունցն ընդգծեց՝ մտահոգիչ է նաև վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը.«Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Լինում են, որ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»:

Անդրադառնալով Արթուր Սաքունցի դիտարկումներին, հատկապե ընտրողներին ընտրատեղամաս ուղեկցելու դեպքերին, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ամեն անգամ չէ, որ ժողովրդին ընտրատեղամաս ուղեկցելը կարելի է դիտարկել հակաիրավական.«Դա կարող է հակաիրավական բովանդակություն չունենալ»:

Խոսելով ընտրակաշառք բաժանելու հնարավոր դեպքերի մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասաց՝ այդ դեպքերը հնարավոր է կանխարգելել հիմնականում հանրության աջակցության շնորհիվ. «Հակառակ պարագայում այդ դեպքերի բացահայտման աճ չի գրանցվի, որքանով էլ ոստիկանը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ժամանակ, միևնույն է սրանք թաքնվող հանցագործություններ են: Իհարկե, ոստիկանության հնարավորությունները պետք չէ թերագնահատել, ես գիտեմ, որ կան հատուկ միջոցներ, սակայն ինֆորմացիան ստանալու հարցով հանրության ներգրավումը երկար ժամանակով մնալու է որոշիչ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ