26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի, Արագածի, Ապարանի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Ոսկեպար-Կիրանց ճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման […]

Թբիլիսահայ համայնքում նշվեց Հայոց բանակի տոնը

Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության […]

Քառորդ դարի ընթացքում մի վիթխարի ճանապարհ են անցել մեր զինված ուժերը

ՀՀ  պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային  ակադեմիական թատրոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ   Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան, Արցախի Հանրապե­տության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան Վեհափա՛ռ Տեր, Գեներալնե՛ր, սպանե՛ր, ենթասպանե՛ր, կուրսանտնե՛ր, շարքայիննե՛ր, Քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր, Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր մենք […]

«Երբ արդար մի թագավոր նստի … »

Մեծանուն և պատվական է գթասիրտ մարդը, բայց դժվար է գտնել հավատարիմ մարդ: Ով անարատ է քայլում արդարության ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի: Երբ արդար մի թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից: Ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե ինքը զերծ […]

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:

Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության […]

Քաղաքական ուժերը դեմ չեն փոխել ընտրությունների օրը

«Հանրապետական» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը համաձայնության գան, ապա իրենք էլ կհամաձայնեն փոխել ընտրությունների օրը և դրանք անցկացնել ոչ թե ապրիլի 2-ին, այլ ավելի ուշ: Henaran.am-ի հետ զրույցում տարբեր քաղաքական ուժերից տեսակետներ հայտնեցին, որ որևէ խնդիր դա չի առաջացնում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, […]

Աննկարագրելի շքեղություն․ Zuhair Murad-ի նոր հավաքածուն /ֆոտոշարք/

Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադին հաջողվում է այնպիսի հեքիաթային զգեստներ ստեղծել, որոնք պարզապես իդեալական են։ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում Zuhair Murad-ը ներկայացրել է նոր հավաքածուն։ Դիզայները հավաքածուում շեշտադրել է կանացիությունը, սեքսուալությունն ու իհարկե՝ աննկարագրելի շքեղությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի