26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երբ արդար մի թագավոր նստի … »

Մեծանուն և պատվական է գթասիրտ մարդը, բայց դժվար է գտնել հավատարիմ մարդ:
Ով անարատ է քայլում արդարության ճամփով, նա իրենից հետո երանության արժանի որդիներ պիտի թողնի:

Երբ արդար մի թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից:
Ո՞վ կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքերից:

Թե՛ մեծ, թե՛ փոքր ծուռ կշեռքը և թե՛ երկակի չափը՝ երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև. պիտի խափանվեն թե՛ դրանք և թե՛ դրանք գործադրողները. այդպես էլ պիտի խափանվի իր կյանքի մեջ նույն կերպ վարվող մարդը:

Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրությամբ է ընթանում: Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. և երկուսն էլ Տերն է ստեղծել: Մի՛ սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից. աչքերդ բա՛ց արա և կշտացի՛ր հացով:

«Վատ է, վատ է»,– ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով:
Կա ոսկի էլ, հանդերի հարստություն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժեք անոթ:
Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխավոր եղավ մի օտարականի և հյուրընկալեց նրան: Խաբեության հացը քաղցր է թվում մարդու, բայց հետո նրա բերանը պիտի լցվի խիճով:

 Դիտավորությունը հաստատվում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղվում է խելամտությամբ: Գաղտնիք հայտնողը նենգամտությամբ է վարվում. մի՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ:

Ով հայհոյում է իր հորն ու մորը, նրա լույսը պիտի հանգի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խավարը:

 Այն ժառանգությունը, որ սկզբից շուտ է ձեռք բերվել, վերջավորության չի կարող օրհնված լինել:

Մի՛ ասա, թե՝ վրեժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերությո՛ւն ունեցիր Տիրոջ հանդեպ, որ նա օգնական լինի քեզ:

(Առակ. 20։6-22):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ