25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերը դեմ չեն փոխել ընտրությունների օրը

«Հանրապետական» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը համաձայնության գան, ապա իրենք էլ կհամաձայնեն փոխել ընտրությունների օրը և դրանք անցկացնել ոչ թե ապրիլի 2-ին, այլ ավելի ուշ:

Henaran.am-ի հետ զրույցում տարբեր քաղաքական ուժերից տեսակետներ հայտնեցին, որ որևէ խնդիր դա չի առաջացնում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց,  որ իրենք խնդիր չեն տեսնում օրը փոխելու մեջ:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ է նույնն ասել: Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունների նշանակված օրվա հետ կապված կա ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ընդգծեց, որ իրենք դեմ չեն ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 2-ին նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններն են տեղի ունեցել:

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ ավելի ճիշտ կլիներ, եթե քարոզարշավն ապրիլին լիներ, այսինքն` ընտրությունների օրը ոչ թե մեկ շաբաթով հետաձգեին, այլ ավելի երկար ժամկետով` հաշվի առնելով եղանակային պայմանները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանն էր այս մասին հայտարարություն տարածել` հիմնավորելով, որ ավելի ուշ պետք է լինեն ընտրությունները: Իսկ մի շարք մտավորականներ էլ ՀԱԿ-ին էին նամակ գրել, որ ընտրությունների օրը հարկավոր է փոխել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ