Ինչու՞ է դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում. քաղաքագետը նկատում է
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների համար գաղտնիք չէ, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի գործողությունները»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Քաղաքագետի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության առաջին երկու նախադասությունները հակասում են միմյանց։ «Այսինքն՝ մի կողմից ձեռնարկվել է փորձ հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների […]