26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ է դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում. քաղաքագետը նկատում է

«ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագաների համար գաղտնիք չէ, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի գործողությունները»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Քաղաքագետի  խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության առաջին երկու նախադասությունները հակասում են միմյանց։

«Այսինքն՝ մի կողմից ձեռնարկվել է փորձ հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ։ Մյուս կողմից հայտարարության երկրորդ նախադասության մեջ խոսվում է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելու մասին։ Հասկանալի է, եթե այդ գործողությունները ադրբեջանական կողմը չի սկսել, ապա ինչու՞ է դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում»,– ասաց Մինասյանը։

 Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ուշացած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքուն ու Երեւանը շարունակում են իրար մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-երը դեռ իրենց մոտ են պահում այդ մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է ու հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի պարտավորություններին, որոնք կրում են ամբողջական պատասխանատվություն։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն հետեւել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգոմ 2016-ին կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին, այդ թվում ամենակարճ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը։ Համանախագահները նաեւ կոչ են անում առանց հապաղումների վերադարձնել մարդկային աճյունները՝ 2010-ին Աստրախանում ձեռքբերված համաձայնության համապատասխան, հաշվի առնելով այդ հարցի բացառիկ մարդասիրական բնույթը։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։

Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարվա հույսերը մռայլվեցին անիմաստ կորուստների վշտով»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ