25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2017

Տղամարդը կնոջ անունից Ֆեյսբուքում գրառումներ է արել, որպեսզի կոծկի նրա սպանությունը (լուսանկար)

ԱՄՆ Ֆլորիդայի բնակիչը կնոջ Ֆեյսբուքի էջին նրա անունից գրառումներ է արել, որպեսզի նրա ընկերները չանհանգստանան նրա երկարատեւ լռությունից։ Այդպիսով նա ցանկացել է կոծկել կնոջ սպանությունը։ 42-ամյա Ջորջ Մակշեյնը սպանել է կնոջը, ապա փորձել է այնպես ներկայացնել, իբր նա ողջ է ու ակտիվ ՝ սոցկայքերում։ Տղամարդը կնոջը խեղդամահ է արել հունվարի 7-ին, ընտանեկան վեճից հետո։ Հաջորդ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան: Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են […]

Դոլարն ու եվրոն թանկացել են

Այսօր ամերիկյան դոլարը գնվում է նվազագույնը 484.50 դրամով, առավելագույնը՝ 485.50: Դոլարի վաճառքի նվազագույն գինը 488 դրամ է, առավելագույնը՝ 489: Նախորդ օրվա համեմատ առքի տատանումը եղել է +0.24 դրամ, վաճառքինը՝ +0.21: 1 եվրոն բանկերը գնում են նվազագույնը՝ 515, առավելագույնը՝ 518 դրամով: Եվրոյի վաճառքի նվազագույն գինը 524 դրամ է, առավելագույնը՝ 526: Հունվարի 17-ի համեմատ եվրոյի առքի տատանումը […]

Ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ Սահմանադրության (վերջին փոփոխություններով) 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն […]

Կարեն Ավագյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, նշել է. «Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։ Հիմա չեմ […]

«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երևանում և բնակավայրը փոխելու որևէ մտադրություն չունի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքի խնդրանքով  արձագանքել է մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Կայքը հետաքրքրվել է նաև, թե երբ կհրապարակվի նախագահ Քոչարյանի խոստացված հարցազրույցը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Ներկայացնում ենք Վ. Սողոմոնյանի պատասխանը. «Ինչպես երևում է այս օրերի հրապարակումներից, մամուլի տարբեր […]

Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այս պահի դրությամբ որոշում չունի` մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Այս պահի դրությամբ թե ձևաչափի, թե իր մասնակցության վերաբերյալ որոշում ինքը դեռ չի կայացրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խ. Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը: Նա հայտնեց, որ մի քանի  քաղաքական ուժերի կողմից առաջարկ եղել է իրեն, և որոշում կայացնելու դեպքում ինքն անպայման կհայտարարի […]

34 ամյա Դավիթը պատճառ ունե՞ր ինքնասպանության. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից ն հայտնում են, որ 2017 թվականի հունվարին 18-ին՝ ժամը 01.15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ եղբայրն ինքնասպանություն է գործել` նետվելով 12-րդ հարկից:  Դեպքի վայրի զննությամբ՝ Երեւան քաղաքի Ազատության պողոտա […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում սակարկությունների արդյունքները ցույց են տալիս՝  նավթի համաշխարհային գներն աճում են: թԹեթև տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.65 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.29 տոկոսով և հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի