02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 18, 2017

Թրամփի հակառակորդը այրել է իրեն Վաշինգտոնում (լուսանկար)

Վաշինգտոնում տղամարդն այրել է ինքն իրեն՝ բողոքելով Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ու նրա երդմնակալության արարողությունից, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփին պատկանող Trump International Hotel-ի դիմաց։ 45-ամյա տղամարդը 10 տոկոսանոց այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է The Washington Times-ը,   այսօր ԱՄՆ-ի մոտ 20 քաղաքներում նախատեսվում է բողոքի ակցիաներ իրականացնել՝ Թրամփի երդմնակալության […]

Ինչ է կատարվել Չինարիում. փաստեր (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը զեկույց է պատրաստել տարեվերջին Չինարիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիվերսիոն հարձակում էր եղել դեկտեմբերի 29-ին, որի արդյունքում 3 զինծառայող էր զոհվել հայկական կողմից, 8-ը` ադրբեջանականի: Այս զեկույցը ՄԻՊ-ը ներկայացնելու է միջազգային գործընկերներին: Դիտեք տեսանյութը:

Խոշոր վթար Զոդի կամրջի մոտ. 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։  Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QR 153 (վարորդ՝ 26-ամյա […]

Լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝  10:30-13:30 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 24, Բաղյան 1-ին նրբ. 3, 4, 6, Բաղյան 2-րդ նրբ. 1, 7, 9, 11, 13, 33, Գյուրջյան փ. 1/2, 3 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից    հայտնում են, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ (1 […]

Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանագրում ասվում է.  «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գեւորգ Կոստանյանին նշանակել […]

Ահաբեկիչների փոխարեն սխալմամբ փախստականների ճամբարն են ռմբակոծել․ ավելի քան 100 զոհ կա

Նիգերիայի ռազմաօդային ուժերը սխալմամբ ավիահարվածներ են հասցրել փախստականների ճամբարի վրա՝ «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման դիրքերի փոխարեն։ Արդյունքում ավելի քան 100 զոհ կա, այդ թվում՝ ճամբարի աշխատակիցներն ու բժիշկները, հայտնում է Fox News-ը։ «Սխալմամբ խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածների արդյունքում։ Զոհերի թվում նաեւ Կարմիր խաչի աշխատակիցներ են»,- խոստովանել է Նիգերիայի ռազմաօդային ուժերի գեներալ Լակի Իրաբորը։

Գևորգ Սաֆարյանի դատավճիռը չի մեկնաբանում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի շտապում մեկնաբանել Գևորգ Սաֆարյանի դատավճռի վերաբերյալ քննարկումները, թե անարդար է Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար 2 տարով ազատազրկման ենթարկել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանն ասաց, որ իր իրավասության սահմանում չէ մեկնաբանել դա, քանի որ դատավճիռը կարող է բողոքարկվել, այն վերջնական չէ:  

Նոր ցիկլոնն է մոտենում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Այսօր վերջապես մի դրական բան երևաց: Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Հունվարի 19-ին, 20-ին և 22-ին Թուրքիայի տարածքից Հայաստան կներթափանցեն տեղումնաբեր ցիկլոններ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: Մոտեցող ցիկլոնի ուժը մեծ չէ, բայց ամեն դեպքում, գիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի