«Ջունգլը» կալանավորվեց
Գևորգ Սարգսյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 28.11.2016թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում: