16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Գռուզավիկ»-ին կանգնած երգում էր. երգի ու հայրենիքի միաձուլմամբ/վիդեո/

«Առաց երգի ես ինձ ոչ մի ասպարեզում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովրդական և ազգագրական երգերի կատարող Սահակ Կյուրեխյանը:

Սահակի հոգում կանչ կա, որը թափվում է սրտին, ու  արևմտյան Հայաստանից գաղթած պապերի պատգամը դարձնում լուսավոր պայքարի սկիզբ:

Իր փոխանցմամբ՝ երգով է սկսել խոսել ու հենց մանուկ հասակից իր համար առաջնայինը ազգագրական երգն էր, որն իր տեսակով փորձել է պահել ու ապրեցնել:

Մոր կողմից պապի գեները զորեղ են եղել ու ինքնատիպ ձայնի շնորհիվ գերել է իր ու ընտանիքի բարեկամներին:

Մանկության տարիներին ամենաշատը սիրել է «Դաշնակ Դրո» երգը: Հիմա էլ սիրում է. «Փոքր էի ու մեր բակում «գռուզավիկ» մեքենա կար ու հենց այդ մեքենայի բեռնախցիկին կանգնած երգում էի…»:

Դպրոցում միին առաջադիմությամբ  սովորող աշակերտը գնահատականներ է վաստակել իր երգի շնորհիվ:

Դեպի երգարվեստ բերող ճանապարհը ընթացավ Սահակի սրտի և հավատի զորության միաձուլման ենթատեքստում:

Սահակ Կյուրեխյանի շուրթին  ազգային երգն է ու հոգում հայրենիքը…

 

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ