23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։ Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները […]

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ամանորին ընդառաջ այցելել են պաշտպանական դիրքեր

ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայոց բանակի զորամասերում  և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր: Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհիդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ  այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի […]

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալու գործով մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցներն իրեն պարտադրել են սուտ հաղորդում տալ այն մասին, թե, իբր, 200.000 դրամ կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում […]

Քահանաներն ու ինքնաթիռները

Քահանաները ինքնաթիռների նման են. մարդիկ և զանգվածային լրատվության միջոցները նրանց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ նրանցից մեկն ընկնում է։ Բայց մի՛ մոռացեք, որ նրանցից տասնեակ հազարավորները շարունակում են սավառնել։ Ն.Ս. Ֆրանցիսկոս Առաջին Պապ

Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ…

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր: … Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը: Իլյա Էրինբուրգ

Քեյթ Հադսոնը հղի է Բրեդ Փիթից․ զլմ-ներ

37-ամյա հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնը հղի է դերասան Բրեդ Փիթից։ Այդ մասին նշում է Star հանդեսը։ Հանդեսի աղբյուրը նշել է, որ Փիթը այլեւս երեխաներ չէր պլանավորում, սակայն պատրաստ է ընդունել Քեյթի երեխային։ Աղբյուրն ասել է նաեւ, որ այս լուրն իմանալուց հետո Անջելինա Ջոլին՝ Փիթի արդեն նախկին կինը, կատաղության է հասել։      

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև […]

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութայինհիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներինողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալությունհայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ուպար» առարկան դիտում են որպես […]

«Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի»

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով մշակութային տարին՝  ընդգծեց՝ այս տարի մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը: «Հայ մարդն իր հանդեպ հարգանքը և  հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի