Ադրբեջանը դիմում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարքի. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, […]