11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բորդյուժա. ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին կատարվածը գնահատում է որպես սադրանք

ՀԱՊԿ Քարտուղարությունը հատկապես տագնապով է ընդունել ՀՀ Չինարի գյուղի մոտ զինված միջադեպի մասին տեղեկությունը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ՝ հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ։

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները գնահատում ենք որպես սադրանք, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս տարվա ապրիլին ծանր զինատեսակների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ բավականին ծանր միջադեպի ֆոնին։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ որոշ պետությունների առաջնորդների կողմից ձեռնարկած ջանքերը հաշվի առնելով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ կընթանա։ Սակայն վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող հրադադարի մասին համաձայնությունների խախտման մասին տեղեկությունները, հատկապես դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,– ասեված Բորդյուժայի մեկնաբանության մեջ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ