Սկզբում հարվածել է մահակով, հետո՝ դանակով. Արսեն Խանամիրյանի սպանության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային […]