14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դա կարիերայիս լավագույն գոլն էր»

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում խփած անհավանական գոլին:

«Դա իմ խփած լավագույն գոլն էր: Հուզիչ էր: Նախ նայեցի եզրային մրցավարին եւ, տեսնելով, որ խաղից դուրս վիճակ չկա,  հասկացա՝ կարելի էր տոնել գոլը: Այդ դրվագում սպասում էի, որ փոխանցումից հետո գնդակը կհայտնվի իմ առջեւ, սակայն եղավ հակառակը: Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով հարվածելն էր, եւ դա ստացվեց ինձ մոտ:

Ուրախ եմ, որ վնասվածից հետո վերադարձա խաղադաշտ եւ օգնեցի թիմին: Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել նաեւ հաջորդ հանդիպմանը: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք լավ մարզավիճակում ենք եւ պետք է շարունակել նույն ոգով»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք՝ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում կայացած խաղում փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին և ընդամոնը չորս րոպե անց՝ 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 3:1 հաշվով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ