Կարգին ընկերոջ կորցրինք․ մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը /ֆոտո/

Այսօր 68 տարեկանում հանկարծամահ է եղել դերասանուհի Ժենյա Մկրտումյանը։ Նա հայտնի էր տարբեր սերիալներից, նախագծերից։ Դերասանուհու մահվան կապակցությամբ դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել ու գրել․ «Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, ևս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Ժենյա»։