27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուտ մատնություն. քննիչը դատարանում հանիրավի մեղադրվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Մեխակ Մ.-ն ակնհայտ սուտ հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործով նախաքննություն իրականացրած՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սամվել Սամվելյանը, իբր, հարցաքննության ընթացքում ուղղորդել է իրեն՝ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննության ժամանակ, սակայն, Մեխակ Մ.-ն հայտնել է, որ քննիչ Ս.Սամվելյանն իրեն չի ուղղորդել և չի սպառնացել: Իրականում, իր կողմից հօգուտ ամբաստանյալների տրված ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների միջև հակասությունը պարզաբանելու նպատակով, նախընտրել է քննիչին մեղադրել հանցագործության կատարման համար:

Քննիչ Ս. Սամվելյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Փոխարենը հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ