Ռուսաստանում գողություն կատարողին բռնել են Եղվարդում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Նալբանդյան փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սլավիկ Գ.-ին: Նա դեկտեմբերի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական տարածքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: