17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

«Մենք ընկնում ենք պարտքային փոսի մեջ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ուսումնասիրել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը և բախվել իր համար զարմանալի իրականությանը: Նա բյուջեի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 2015 թվականին տնտեսական աճը 3 տոկոս էր, 2016 -ին կանխատեսված էր 2.4 տոկոս, իսկ 2017-ին՝ միջնաժամկետ ծրագրով 3.2, որը դառնալու է 4: «Ներդրում ՀՆԱ հարաբերակցությունը 20.8-ից իջնելու է և դառնա 20 տոկոսից […]

Մենք պետք է սովորենք վստահել Աստծուն

Մենք պետք է սովորենք վստահել Աստծուն: Ուրախ օրերին հեշտ է հավատալ, բայց իրական ընկերը դժվարության պահին է ճանաչվում: Դժվարության մեջ է, որ մենք պետք է սովորենք վստահել Աստծուն, որովհետեւ իր սերն ու նպատակը մեր կյանքի համար ավելի մեծ է, քան մենք կարող ենք երևակայել: «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք» (1 Կթ. 15:57)  

Որն է այս ու նախորդ կառավարությունների տարբերությունը

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ինչու չի բյուջեն ներկայացնում վարչապետը, կամ գոնե ինչու նա ներկա չի: Նախարարն էլ ասաց, որ ինչպես նախկինում արդեն ասվել էր, Կ. Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում: «Վարչապետը, Սահմանադրության 80 հոդվածի […]

Պորոշենկոն ցանկանում է զրկել Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից ու նրան վռնդել Ուկրաինայից /ֆոտո/

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է զրկել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից, ինչից հետո նա կարող է հանձնվել վրացական իշխանություններին։ Այդ մասին Սահակաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Նա գրել է, որ Պորոշենկոյի կարգադրությամբ՝  դատարանի միջոցով ցանկանում են զրկել իրեն քաղաքացիությունից, ինչն էլ այլեւս իրեն թույլ չի տա այդ […]

Զոհրաբյանին զարմացնում է նախարարի ոգեշնչումը

«Պարո՛ն նախարար, չեմ հասկանում ձեր ոգեշնչման պատճառը: Չի կարելի ոգևորվել այն հանգամանքով, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմին է հասնում»,-այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի տարբերություն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ պատգամավորը աղքատության նվազման միտում չի տեսնում: «Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկաննների թիվը փողոցում, ապա չի բերում […]

Երևանում հայտնաբերվել է SIG SAUER ատրճանակ՝ պահունակով

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել: Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 8 հասցեում գործող դպրոցի հարեւանությամբ գտնվող տարածքում հայտնաբերել է «SIG SAUER» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակ՝ պահունակով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Պետք է ֆուտբոլադաշտը կարգաբերված լինի նախ. նախարարի օրինակը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ լիագումար նիստին 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, թե թոշակ, աշխատավարձ չեն բարձրացնում, հասկանալի է, թե ինչու, բայց ինչու են տնտեսական քաղաքականություն մշակում, երբ միջավայրը ստանդարտ չէ: «Թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, լավ, չեք բարձրացնում, որովհետև հնարավորություն չունենք, բայց այսօր արձանագրում ենք, որ անվանական […]

Գորիս-Տաթև ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին Գորիս- Տաթև ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

«Ակնհայտ էր և աննախադեպ»

Օգտատեր Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ակնհայտ էր և աննախադեպ, որ եվրոպական քաղաքական վերնախավը, ԶԼՄ-ները և քաղաքագիտական շրջանակները բացահայտ պաշտպանում էին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Օբամայի կառավարման տարներին ԱՄՆ ազդեցությունը եվրոպական առանձին երկրների և ԵՄ վրա աճեցին, իսկ ԵՄ-ն գնալով թուլացավ, ինչը արտահայտվեց Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեի արդյունքներով, ահաբեկչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված