16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Տեղի ունեցավ ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի  գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած  քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Քննարկվող հարցերը վերաբերում էին ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին որպես […]

Հարթամիս, միզաբան, կնախտաբան. լեզվի պետական տեսչության առաջարկած «հայաֆիկացված» բառերը

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը  դեմ է, որ ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու հռչակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց՝ լեզվի պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է ու ՀՀ-ում պաշտոնական լեզուն գրական հայերենն է: «Լեզվի պահպանությունը ազգային անվտանգության խնդիր է այսօր: Օրինակ՝ արեւմտահայերենը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների շարքում: Աշխարհում 116 լեզու պետական լեզվի կարգավիճակ ունի, որից միայն […]

Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված  հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները: Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ […]

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել.Արմեն Ամիրյան/վիդեո/

«Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,-նշեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Քահանան ուզեց հաց դնել որդուս բերանը՝ պարզվեց սոսնձված է».սկանդալ Կառավարության մոտ/վիդեո/

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։ 2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, սակայն նրա մահը պաշտոնական վարկածով ձևակերպվել է որպես՝ գլխուղեղի կայծակնային […]

Քանի երկրաշարժ է գրանցվել վերջին 1 շաբաթում

Ս.թ. նոյեմբերի 17-ից մինչև 23-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) և նոյեմբերի […]

Վարչապետը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող […]

Ակցիայի մասնակիցները փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը

«Արգել» ՓԲԸ  աշխատակիցները փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Գործարանի աշխատակիցների հիմնական մասը Արգել գյուղի բնակիչներն են: Վերջիններս փողոց են դուրս եկել, քանի որ շուրջ 6 ամիս է՝աշխատավարձ չեն ստացել: «Արգել» փակ բաժնետիրական ընկերությունն այս պահին չի գործարկվում:  Գյուղացիները սպառնում են՝ չեն բացի ճանապարհը, մինչև ընկերությունը չվճարի իրենց գումարները:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց  տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի