17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման […]

Հացի, ձավարեղենի, մակարոնեղենի արտադրությունը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 209.5 հազար տոննա հաց; Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 2.3 տոկոսով պակաս է: Նվազել են նաև այլ պարենային մթերքների արտադրությունները, ինչպես օրինակ՝ ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի:

Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը չարժեն այդ զորակցության 1000 դրամը. Տեր Վահրամ

«Որպես անձ ես կարծում եմ, որ սա կարևոր քայլ է: Մենք տարբեր տեսակի հարկեր ենք վճարում,  կարծում եմ  սա էլ կարող է յուրաքանչյուրիս կամավոր և անհրաժեշտ ներդրումը լինե: Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը, մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ […]

«Ամոթ չի՞»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մեր նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ոճով փորձեմ անդրադառնալ այսօրվա ամենաքննարկվող թեմային։ Ինքնահարցազրույց։ – Լա՞վն է զոհված և վիրավոր/հաշմանդամ զինծառայողների սոցիալական ապահովության գաղափարը։ – Այո, շատ լավն է։ – Պե՞տք է այն կյանքի կոչել։ – Միանշանակ։ – Ինչու՞մն է ուրեմն խնդիրը։ – Գաղափարի իրագործման ձևը մինչև վերջ […]

«Այս գաղափարն անքննելի է»

Կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը այս նախագծի […]

Ֆրանսիայում Օլանդին իմպիչմենտ հայտարարելու մասին բանաձեւ է ստեղծվել

Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն գործադիր իշխանության ներկայացուցիչներին Է հանձնել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին իմպիչմենտ հայտարարելու մասին բանաձեւի նախագիծը, հայտնում է РИА Новости-ն։ Բանաձեւի նախագծի տակ իրենց ստորագրություններն են դրել 79 պատգամավորներ, այդ թվում՝ «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստիան Ժակոբը, որը պաշտոնապես ներկայացրել Է փաստաթուղթը, եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, […]

1 000 դրամները պետք է տալ, որովհետև պարտական ենք զինվորին. Վարդան Դևրիկյան

«Այն ինչը առնչվում է բանակին չի կարելի շահարկումների առարկա դարձնել, չի կարելի ասել սա այն կերավ, նա այն թալանեց:Սա այն դեպքն է, երբ պետություն է ճիշտ է համարել այդ հազար դրամների գանձումը, ուրեմն պետք է հասկանալ»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Դևրիկյանը : «Եթե հարցին ֆորմալ […]

Գոնե ամենահայտնի օլիգարխների թալանած միլիարդները վերադարձվեն բյուջե

Այն, որ այս գաղափարը դեռ հում է և ամբողջական մշակման կարիք ունի, ինձ համար անկասկած է։ Պետք է հստակեցնել և, կարծում եմ, փոփոխության ենթարկել գումարի չափը՝ տարբեր եկամուտներ ունեցող մարդկանց համար սահմանելով համապատասխան տարբեր չափեր։ Ամենակարևոր կողմերից մեկն էլ այն է, որ ապահովվի լիարժեք վստահություն այն կառույցի նկատմամբ, որը հավաքագրելու և տնօրինելու է այդ գումարը։ […]

Այգեստանում կատաստրոֆիկ վիճակ է. գյուղապետը չի ուզում թուքումուր ուտի

Արարատի մարզի Այգեստան գյուղում լարված իրավիճակ է: Հողի հարկերը չմուծելու համար հանրապետական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը  դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Նա 77 հայց  է ներկայացրել: «Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գյուղապետը: Գյուղապետի  խոսքերով՝ գյուղում  կատաստրոֆիկ վիճակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի