17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Եթե գիտեք մի բարեկամ, որ նշանակել եմ՝ հուշեք»

Խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա հայտարարության մասին, որ կրթական համակարգում «ընտանեկան կապալ» գոյություն ունի: «Պետական համակարգը, նաև ՏԻՄ-ն ամբողջությամբ գերծանրաբեռնված են օրվա քաղաքական ուժի ղեկավարության ազգուտակով, բարեկամներով, երեխեքով: Իհարկե, երեխան մեղավոր չի, որ քաղաքական ուժի ղեկավարի երեխա է, բայց ՀՀ-ում այնպես է ստացվում, […]

Տեր-Պետրոսյանը զարմացնում է փոխվարչապետին (վիդեո)

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համար զարմանալի է առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի վերաբերյալ հայտարարությունը: «Ինձ համար խիստ հետաքրքիր կլիներ տեսնել հիմքերը: Ֆինանսական դժվարություններ, բնականաբար կան, դեֆիցիտը կա, մնացած խնդիրները ևս կան, սակայն դեֆոլտ չէ: Ամեն դեպքում զուտ մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր կլիներ իմանալ՝ ո՞ր պարամետրերի վրա է հիմնվել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Ինչ վերաբերում է […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաստրիխտում այցելել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի /ֆոտո/

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել […]

Բավարա՞ր են թոշակները արժանավայել կյանքի համար (վիդեո)

Որևէ սոցիալական ծրագիր կառավարության նոր ծրագրով չի կրճատվելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նախարարի՝ ավելին նոր ծրագրեր են լինելու: «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Ավելացնելու հնարավորություններ, եթե կունենանք […]

Աշխարհի 31 երկրներից լրագրողներ են եկել՝ համաժողովին մասնակցելու համար

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երեւանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի եւ  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին: […]

Ի՞նչ գրենք, գրե՞նք, որ կբանակցե՞նք. վարչապետը՝ Նաիրիտից

«Նաիրտի վերաբերյալ դուք տեսե՞լ եք առաջարկություն, որևէ կոնկրետ գործնական առաջարկ գոյություն չունի, կան ցանկություններ ձևակերպված առաջարկ, որի շուրջը նստենք, քննարկենք, գոյություն չունի, ի՞նչ գրենք, գրե՞նք, որ կբանակցե՞նք, նույնը Քիմպրոմի հետ կապված»,-այսօր խորհրդարանում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի դիտարկմանը: Վերջինս նկատել էր, որ կառավարության ծրագրում ընդհանրապես նշված չէ, թե ինչպիսի արդյունաբերական […]

Հակասություններ չկան, վարչապետը ՀՀԿ-ի թեկնածուն է (վիդեո)

«Տեղյակ եք՝ Սերժ Սարգսյանը նաև ՀՀ ու ՀՀԿ նախագահն է, ու կառավարության ծրագիրը պետք է համաձայնեցված ու համապատասխան լինի ու համահունչ լինի Նախագահի ծրագրերի հետ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրումների և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն՝ արձագանքելով քննադատությանը, թե կառավարության ծրագիրն ավելի շատ ոչ թե կառավարության կողմից է գրվել, այլ այդ բարեփոխումները Նախագահի […]

Քննարկվել են թափառող կենդանիների հետ կապված խնդիրների կարգավորմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50, այդ թվում ինչպես խոշոր, այնպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի