15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

«Բավականին ադիոզ դեմքեր հիմա կառավարությունում չեն»

«Կան նոր մոտեցումներ, բայց կան նաև խնդիրներ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին: Նա նշեց, որ բավականին ադիոզ դեմքեր հիմա կառավարությունում չեն, բայց միայն այս տեսանկյունից փոփոխություններ անել հնարավոր չէ: «Անհրաժեշտ է լինելու քաղաքական կամք, որովհետև կան լոկալ շահեր, որ խանգարելու են»,-շեշտեց պատգամավորը: Ինչ վերաբերում է վերջին օրերի […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաեւ առաջնագիծ:

Որևէ զարմանալի բան չկա. ՀՅԴ-ը՝ Ծառուկյանից (վիդեո)

«Նախ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է  քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար […]

«Դա առեղծվածային պատմություն է»

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի  պաշտպան, փորձագետ Մարտին Կեոնը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով վերականգնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Դա առեղծվածային պատմություն է: Տարօրինակ է, երբ դու այդքան գումար ես ծախսում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, իսկ հետո նրան չես […]

«Արգելանքը վերացել է»

«Գագիկ Ծառուկյանը անդամակցում է թիվ մեկ քաղաքական կառույցին՝ Ազգային ժողովին, հետևաբար նա չի հեռացել քաղաքկանությունից, ուղղակի նրան արգելել էին ղեկավարել ԲՀ կուսակցությունը: Հիմա այդ արգելանքը վերացել է: Նրան ասել էին, որ դու չպիտի զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պիտի զբաղվես, սա ավտորիտար ռեժիմին բնորոշ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: […]

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ […]

«Փորձ է արվում մեղմել ատելությունը» (վիդեո)

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ու վարչապետ Կարեն Կարապետյանի հացազրույցը մի քանի լրատվամիջոցներին մատնանշում են, որ ՀՀ-ում ավտորիտար համակարգը չի փոխվում, փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հասարակությունն այդ ավտորիտար համակարգի նկատմամբ: «Մենք անկախ քաղաքականություն վարելու հնարավորություններ չունենք»,-այսօր ԱՃ ճեպազրույցների ժամին նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանում դեռևս […]

«Ինչ մեղք է մեր պետությունը» /վիդեո/

«Ինձ համար շատ դժվար է ՀՀ առաջին նախագահի ահազանգերը և առաջարկները մեկնաբանելը, բայց  որ ծանր վիճակում ենք դա բացարձակ իրականություն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ  Տեր-Պետրոսյանը նշել էր. « Մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի