28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Արգելանքը վերացել է»

«Գագիկ Ծառուկյանը անդամակցում է թիվ մեկ քաղաքական կառույցին՝ Ազգային ժողովին, հետևաբար նա չի հեռացել քաղաքկանությունից, ուղղակի նրան արգելել էին ղեկավարել ԲՀ կուսակցությունը: Հիմա այդ արգելանքը վերացել է: Նրան ասել էին, որ դու չպիտի զբաղվես քաղաքականությամբ, հիմա էլ ասում են՝ պիտի զբաղվես, սա ավտորիտար ռեժիմին բնորոշ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե իր կարծիքով կա ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարիքը քաղաքական դաշտում, նա ասաց. «Միգուցե իր համակիրների համար իր կարիքը կա, բայց ես իր համակիրը չեմ ու չեմ կարծում, որ նրա կարիքը կա»: Ըստ պատգամավորի՝ իշխանություը վերացրել է արգելքը և ցանկանում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը, որովհետև կա խնդիր՝ վերահսկելու ընդդիմադիր ժողովրդի կարծիքը: «Խնդիր կա մեղմելու տնտեսական ճգնաժամը, ու դրա համար կարիք կա ներգրավելու լրացուցիչ ուժեր»: Հարցին՝ որն է լինելու Ծառուկյանի առաքելությունը, նա արձագանքեց՝ կերևա:

«Հիմնականում հայտարարվում է, որ ընդդիմադիր դաշտը պիտի միանա, ընդդեմ ի՞նչի, ասում են ընդդեմ իշխանության, բայց իշխանության է գալու ո՞ր ուժը: Խնդիրն այն չէ, որ իշխանությունն ու որոշ անձինք փոխվեն: Վարչապետը փոխվել է, դեմքը փոխվել է, անունը փոխվել է, բայց էությունը նույնն է մնացել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ