Վանաձորը կրկին «Հանրապետական» քաղաքապետ ունի
Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Հանձնաժողովը քիչ առաջ ավարտեց ձայների հաշվարկը եւ 19 ձայնով ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, իսկ ընդդիմադիր Քրիստ Մարուքյանը հավաքեց 14 ձայն։ Հիշեցնենք, որ առաջադրված էին միայն վերոնշյալ երկու թեկնածուները եւ նախօրոք ՀՎԿ-ի ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի միջեւ հուշագիր էր կնքվել, որով նրանք աջակցում էին Քրիստ Մարուքյանին։