10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2016

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը: ԹԵՄԱ՝ պատմական Աղձքում հնեաբանական բացառիկ հետազոտություն է իրականացվել, որտեղ հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացավ

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1952 թ. ծնված Գեղանուշ Ավագյանին վրաերթի ենթարկելու մասին: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 21-ին, ժամը 5.30-ին, Գեղանուշ Ավագյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

Պավել Վոլյան ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Իսպանիա` մշտական բնակության

Comedy club-ի հայտնի անդամ, հումորիստ Պավել Վոլյան կնոջ մարմնամարզուհուհի Լայսան Ուտյաշեւայի եւ երկու երեխաների հետ տեղափոխվում է Իսպանիա` մշտական բնակության: StarHit-ի տեղեկություններով` Ուտյաշեւան հենց Իսպանիայում է ծննդաբերել թե 3-ամյա որդուն` Ռոբերտին, թե մեկ տարեկան դստերը` Սոֆիային: Բացի այդ, Լայսանի քույրը` Տատյանան, արդեն երկար տարիներ ապրում է Իսպանիայում: «Լայսանը եւ Պավելը նման որոշում են կայացրել հիմնականում Ռուսաստանի […]

«Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով»

Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազելու է 8-10 աստիճանով: Այդ մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ […]

Հղի կինը ու երեք տղաները կարող են հայտնվել բաց երկնքի տակ․ամուսինը ելք չի տեսնում

«Նկուղում ենք ապրում ու ապագա զինվորներ մեծացնում, ով պետք ա մեզ գոնե մի քիչ օգնի։ Պետությունը ինչ ա մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեք տղաների հայր , անապահով Կամո Շահբազյանը։ Կամո Շահբազյանի կինը Մանուշ Շահբազյանը սպասում է չորրորդ երեխային, մինչդեռ նրանք սեփական տանիք չունեն և ապրում են հանրակացարանային նկուղում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ 34 ամյա […]

Ոչ մի համաձայնություն չի լինի`առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների. Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ադրբեջանում հանդիպել է լրագրողներին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Նա հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չի լինի` «Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների»,  գրում է Trend գործակալությունը։ Ուորլիքը նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ` խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար: «Երկու երկրների երեխաներն […]

Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ, Աշտարակ-Էջմիածին, Աշտարակ-Թալին ավտոճանապարհներին՝ թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մենք ռեալ կվերցնենք Բաքուն »

«Այս գիշեր վերադարձանք Արցախից՝ հպարտության զգացումով։ Դիվերսիոն նեթափանցման փորձը Հայոց բանակի զինվորը հաջողությամբ հետ էր մղել։ Ադրբեջանցի զինվորների դիակները մեր համար հպարտանալու առիթ չեն։Մենք զինվոր ենք ու չենք ուրախանում հակառակորդի զինվորի մահով։ Մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ուր փռում ենք նրանց , ով ուզում է դառնա մեր հողում բռնատեր »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան […]

Սպասվում են տեղումներ

  Հանրապետության տարածքում`   Հոկտեմբերի 22-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 22-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը: Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:   Երևանում՝   Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի