10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Պավել Վոլյան ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Իսպանիա` մշտական բնակության

Comedy club-ի հայտնի անդամ, հումորիստ Պավել Վոլյան կնոջ մարմնամարզուհուհի Լայսան Ուտյաշեւայի եւ երկու երեխաների հետ տեղափոխվում է Իսպանիա` մշտական բնակության: StarHit-ի տեղեկություններով` Ուտյաշեւան հենց Իսպանիայում է ծննդաբերել թե 3-ամյա որդուն` Ռոբերտին, թե մեկ տարեկան դստերը` Սոֆիային:

Բացի այդ, Լայսանի քույրը` Տատյանան, արդեն երկար տարիներ ապրում է Իսպանիայում:

«Լայսանը եւ Պավելը նման որոշում են կայացրել հիմնականում Ռուսաստանի կլիմայի պատճառով: Իսպանիայի կլիման ավելի բարենպաստ է երեխաների համար, մինչդեռ Մոսկվայում անընդհատ գրիպով են հիվանդանում: Զույգը Մոսկվա կվերադառնա միայն աշխատանքի համար` նկարահանումների»,- ասել են զույգի ընկերները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ