Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը երկարացվեց 2 ամսով

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը քիչ առաջ երկարացվեց երկու ամսով։ Նախաքննական մարմինը, իբրև միջնորդությունը երկարացնելու հիմք, նշել էր այն փաստը, որ քննչական գործողություններ պետք է կատարվեն։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանի նման որոշումը որակել է քաղաքական և նշեց, որ դատարանը նոտարի դեր է կատարում։