28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրաշարժերը 2016թ. սեպտեմբերի 15-ից մինչև 21-ը

Ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, որից երեքը` 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժերից երկուսը տեղի են ունեցել Թուրքիայում, սեպտեմբերի 16-ին` Վան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք (մագնիտուդ 2.5), իսկ սեպտեմբերի 17-ին` 12 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.6) հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 18-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում է Բաշկալա քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.4): Սեպտեմբերի 21-ին Վրաստանի Փոթի քաղաքից 76 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5-6 բալ (մագնիտուդ 4.4): Ստորգետնա ցնցումները թույլ զգացվել են Սոչի քաղաքում:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Սեպտեմբերի 17-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու կղզիների ափամերձ գոտում: Սեպտեմբերի 20-ին Խաղաղ օվկիանոսում` Ճապոնիայից շուրջ      600 կմ հեռավորությամբ, գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ