16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2016

«Գուցե արտաքինից այդքան չեն երևում նրա առջև ծառացած խնդիրները, բայց ներսից ակնհայտ են» (վիդեո)

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի և մեր քաղաքական ուժի, որ բարձր պաշտոն զբաղեցրած անձը պետք է հանդես գա հաշվետությամբ ու ներկայացնի իր կատարած գործը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ու սկսեց ներկայացնել իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու արձանագրված խնդիրները: Նա  նշեց, որ նախարարության հիմնական խնդիրներից մեկն են […]

«Գեղեցիկ, ոսկի, յուղաբեր`մոգական ուժ ». Առավոտ

Պատահական չէ, որ ծնողները սովորաբար բծախնդիր են իրենց զավակների անունների ընտրության հարցում՝ կա այնպիսի համոզմունք, որ անունը կանխորոշում է մարդու ճակատագիրը: Հենց այդ պատճառով են ծնողներն իրենց աղջիկների անունները դնում Գեղեցիկ, Ոսկի կամ Յուղաբեր: Հավանաբար, այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ կառավարությունը՝ վերանվանելով որոշ նախարարություններ: Ոչ թե պարզապես Էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ […]

Դեռ բազում փոփոխություններ կլինեն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը։ Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ։ Բայց ասում են՝ 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների եւ երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը։ Համագումարը նախորդելու է 2017թ. Աժ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ […]

Երեւանում 24-ամյա երիտասարդի են դանակահարել

Երեւանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել դանակահարություն: Ազդրի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պրազվել է, որ նա Երեւանի բնակիչ Սերգեյ Ղ.-ն է: Երիտասարդի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կորցնելու շատ բան ունեն

«Զորահանդեսում ներկայացվեց զինտեխնիկա, որոնք իրենց մարտական ունակություններով բացառիկ են: Իսկանդերի մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ  ունենք այնպիսի զինտեխնիկա, որը բացառիկ հրթիռային համալիր ու և ունի հզոր հնարավորություններ», -անդրադառնալով Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատգամավորն ընդգծեց՝ եթե մինչ այժմ թշնամին հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ, հիմա արդեն քայլ կատարելուց […]

Սուրիկ Խաչատրյանին է՞լ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքում գրառել է. «Իմ մոտ նենց զգացում է, որ մոտ օրերս աշխատանքից կազատվի Սյունիքի մարզպետը»: Հիշեցնենք, որ   ՀՀԿ խորհրդի նիստին  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հարցին, թե չի անհանգստանում, որ կարող է կորցնել իր պաշտոնը, պատասխանել է . «Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ»:

Համանախագահ երկրները պատրաստ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր […]

Ամենազզվելի արտահայտությունը, որ օգտագործում են հայ պաշտոնյաները

Ամենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչները՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։ Թե ասա՝ ուզում եք օգնեք, Արցախին օգնեք։ Այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի