90-ամյա հումորիստը փորձել է հանել Օբամայի շալվարը /վիդեո/

Ամերիկացի հայտնի պրոդյուսեր եւ ռեժիսոր Մել Բրուկսը ծաղրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ իր պարգեւատրման արարողության ժամանակ։ Այն պահին, երբ Օբաման հումորիստի կրծքին մեդալ էր կպցնում, վերջինը փորձել է հանել նախագահի շալվարը։ Օբաման նախ շփոթվել է, ապա հավաքվել եւ ծիծաղել հումորի վրա։ Նշենք, որ Բրուկսն 90 տարեկան է, բազմաթիվ հումորային ֆիլմերի հեղինակ։