Եգիպտոսում նավ է կործանվել․ 160-ից ավելի զոհ կա

Եգիպտոսի ափերին մոտ 300 ներգաղթյալներով նավ է խորտակվել, ինչի արդյունքում կա 162 զոհ: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեպքի վայրում դեռ աշխատում են փրկարարները: Նշվում է, որ 164 հոգու հաջողվել է փրկել: Նշվում է նաեւ, որ նավում գտնվել են Եգիպտոսի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի քաղաքացիներ: