16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2016

Եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց իրենք ոգևորեցին.Տեր Պետրոսը զարմացած է /վիդեո/

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի քահանաները «Բերքի լավագույնը զինվորին» նախաձեռնության շրջանակներում այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ գյուղի զորամաս: Քահանաների հետ զորամաս, ապա նաև հենակետային դիրքեր այցելեցին ԱՀԹ երիտասարդները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում զինվորները նշեցին, որ այս այցելությունը առաջին հերթին հավատաբեր է, քանի որ թիկունքից իրենց ամուր են զգում: «Երեք տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմի […]

Էդվարդ Նալբանդյանը Բեյքերի անվան ինստիտուտում ներկայացրել է ԼՂ խնդիրը

Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագտիական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարեց ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց […]

Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ ինքը և այլ պատգամավորներ մի քանի դիտողություններվ ու առաջարկներով հանդես եկան, և հարցրեց, թե դրանք ընդունվելու են, թե ոչ: Աժ նախագահ գալուստ Սահակյանն ասաց, որ […]

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին:

Ով է Հայաստանում ամենակարողը. Իրատես

Հ1 հեռուստաընկերությունը սկսել է «Ամենակարող երգիչ» նախագիծը, պարզվում է Հայաստանում ամենակարող միայն ռաբիսներն են։ Քիչ էր, որ Հ2-ն է ժամերով եթեր տալիս նրանց, Հանրայինը եւս, պարզվում է, ռաբիսի երկրպագու է, կամ այդպիսին է համարում հեռուստադիտողներին։ Իսկ նրանք փոխվել են. «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք է սկսվել change.org կայքում ուղղված ՀՌԱՀ-ին և բոլոր մտահոգ […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Սերժ Սարգսյանը նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին. Ժողովուրդ

Մոտ մեկ շաբաթից կլրանա 20-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է Կարեն Կարապետյանի գլխավորւսծ կառավարության կւսբինետն ամբողջությւսմբ ձեւավորվի։ Նոր կառավարության շուրջ ծավալված քննարկումներում կարեւորագույն թեման ՀՀ պաշտպանության նախարարի հարցն է։ Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր Է հրավիրել Սեյրան Օհանյանին՝ ապագայի մասին զրուցելու։ «ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հւսնդիպման արդյունքում որոշում Է […]

Ադրբեջանում հանրաքվեի նախնական արդյունքները

Նախօրեին Ադրբեջանում անցկացվել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է նախնական արդյունքները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, ընտրողների 91,2 տոկոսը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց  7-ի երկարաձգելուն։ Ընտրողների մեծամասնությունն այո է ասել նաեւ նախագահի՝ խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունքին։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 69,7 տոկոսը։ […]

Հիասթափված. Հրապարակ

Այս օրերին շատ է քննարկվում՝ համաներում կլինի, թե ոչ։ Հանրության մի ստվար զանգված դրան է սպասում։ Երեք տարի է՝ Սերժ Սարգսյանը համաներում չի հայտարարել, սպասվում էր, որ այս տարի, Անկախության 25-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանով աննախադեպ մեծ ծավալի համաներում կշնորհվի, որը կտարածվի սովորականից ավելի շատ դատապարտյալների վրա։ Բայց անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի