28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 29, 2016

ՊՊԾ վիրավորված ոստիկանը դիմում է հայրենակիցներին՝ Եվրոպայում բուժվելու նպատակով իրեն աջակցելու խնդրանքով /վիդեո/

1987 թվականին ՀՀ Վայոց Ձորի Բաձրուն գյուղում  ծնված Վիգեն Վարուժանի Հարությունյանը աշխատում էր ՀՀ Ոստիկանության Վայքի բաժնի ՊՊԾ ջոկատում որպես ոստիկան: Աշխատանքային պարտականությունները կատարելիս ենթարկվել է ավտովթարի և 2011 թվականի ամռանից դարձել 1-ին կարգի հաշմանդամ՝ գամվելով անվասայլակին: Հայրենի բժիշկներ արեցին այն ինչ հնարավոր էր անել և հիմա առաջարկում են մեկնել Եվրոպա, ավելի մանրակրկիտ ուսումնասիրության: Այնտեղ […]

Ով ինչ ուզում, անում է. Նիկոլայ Ծատուրյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձավ նախագահի՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ մի շարք գործիչների կոչումներ շնորհելուն՝ նշելով, որ երբ անցած տարի կոչում շնորհվեց Արմենչիկին, ինքն առաջարկեց հավաքվել ու հանձնել իրենց կոչումները, սակայն որեւէ գործիչ իրեն չմիացավ: Ռեժիսորի համոզմաբ՝ շատերն արժանի չեն, բայց ստանում են բարձր կոչումներ: «Երբ  Արմենչիկին կոչում շնորհելիս մյուս գործիչներին ասացի՝ […]

Վարչապետի հանձնարարականները

Այսօր` Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ համաձայնել են կիսել Կառավարության բեռը: Օրակարգին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետը մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ տվեց: Կարեն Կարապետյանն նկատեց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել սննդի […]

Նպատակահարմա՞ր է

Այսօր  Կառավարության նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետը նշեց, որ այդ հարցը բարձրացվել է սպառողների իրավունքնեի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ գործարարների հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ: Այդ կապակցությամբ վարչապետը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ուսումնասիրել հարցը: «Մասնավորապես, խնդրում եմ պարզել, թե որքանով է նպատակահարմար, որ […]

Եղիպատրուշի 20-ամյա բնակչուհուն հայտնաբերել են Երևանում

Սեպտեմբերի 28-ին կորած համարվող 20-ամյա կինը հայտնաբերվել է Երեւանում եւ տեղափոխվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Եղիպատրուշ գյուղի բնակչուհի Հրանուշ Եղիազարյանը, որը սեպտեմբերի 28-ին ժամը 00.10-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել, սեպտեմբերի 29-ին ժամը 9-ի սահմաններում հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին: Կատարվում […]

Երևանի քաղաքապետն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված  վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա […]

Ցեխի մեջ ենք խրվել. Դավիթ Գասպարյան

«Մենք երևի ամեն ինչ կարող ենք ներմուծել՝ բացի մշակույթից: Մշակույթն ինքներս պիտի ստեղծենք: Ցավում եմ, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներն այժմ դատ ու դատաստանի մեջ են: Կարծում եմ, այն փափախությունները որ եղան մեզանում, սերտորեն կապված են այդ տղաների գործադրած ջանքերի հետ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս շեշտեց՝ […]

5-ամյա երեխան մահացել է ատամնաբույժի միջամտությունից հետո /ֆոտո/

ՌԴ-ում Նարո-Ֆոմինսկի 5-ամյա բնակչուհին մահացել է՝ ատամնաբույժի այցելելուց հետո։ Եվայի ծնողները նրան տարել են մերձմոսկովյան ատամնաբուժարաններից մեկը, քանի որ երեխան բողոքել է ատամի ցավից։ Երեխայի ատամը սարքելուց ժամեր անց նա սկսել է բողոքել ոտքերի ցավից, հետո վիճակը կտրուկ վատացել է։ Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չեն շտապել օգնություն ցուցաբերել։ Երեխայի հայրը՝ Անդրեյը, պատմել […]

Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18…+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի