Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրվա փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմբերի 17-ը

Կառավարության հերթական նիստին այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2016 թվականի սեպտեմբերի 17-ին` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: ՀՀ կառավարության […]