17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Այլեւս պարզ է

Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2-֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը հենց ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան էր, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ընդամենը սկիզբն էր քաղաքական այն ծրագրի, […]

Քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին առնչվող հարցեր

Ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը դեսպան Բեխլերին ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների ընթացքը, շփման գոտում ներկայումս […]

Տարածաշրջանի անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը.Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում: Խոսելով երկրների […]

Ղարաբաղի հարցով բարձր մակարդակով հանդիպման մասին քննարկում չի պլանավորվում. Վլադիմիր Հակոբյան

Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հնարավորությունն ու ժամկետները։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է РИА Новости-ն։ «Այս փուլում բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»,- ասել է նա։ Հակոբյանը նշել է, որ Ռուսաստանի, […]

Փոքրիկի կաթը այդպես էլ մնացել էր … ողբերգական դրվագներ Թալիշից/վիդեո/

Թալիշում ավերված պայմանագրային զինծառայողի տանը շրջելիս ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը մեծ ցավ է ապրել: «Փոքր երեխեքին հազիվ են փախցրել: Կաթը, որը վառարանի վրա մայրը տաքացրել է փոքրիկին կերակրելու համար այդպես էլ մնացել էր: Տունը լրիվ ավիրված: Երեխաների խաղալիքներին նայելիս հնարավոր չէր չհուզվել: Ընտանիքի բարեկամներից մեկը նշեց, որ այդ տանը բնակվող սպան այժմ առաջնագծում է, իսկ ընտանիքը […]

Ռուսաստանը պետք է համոզի Բաքվին եւ Երեւանին ցավոտ փոխզիջումների գնալ․ Известия

Известия-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջում լինի։ Իսկ բանակցությունները, ինչպես նշում է լրատվամիջոցը, կմեկնարկեն առաջիկա օրերին։ Նախագահ Պուտինը պատրաստ է կողմերին անձամբ համոզել գնալու փոխզիջման: Երբ խոսքը վերաբերում է շփման գծում լարվածության թուլացմանը, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջման գնալու: […]

Սերժ Սարգսյանը «մատ» արեց

Էրդողանն Ալիև կրտսերին դրդեց ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ` նպատակ ունենալով անկայունություն ստեղծել տարածաշրջանում` Ռուսաստանին ներքաշելով կոնֆլիկտի մեջ, բայց միանգամից երկու ապտակ ստացավ. մի կողմից` հայ զինվորը պարտության մատնեց ռազմադաշտում կրտսերի խաժամուժին, մյուս կողմից` նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական ապտակ հասցրեց Թուրքիային, ով այս դեպքում հանդես է գալիս որպես Ադրբեջանի ավագ եղբայր, հայտարարելով, որ Հայաստանը, ի […]

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ փակ հանդիպմանը

Հակառուսական տրամադրությունները վերջերս մեր հասարակության  շրջանում սրացել են: Մարդիկ դժգոհ են. Ռազմավարական գործընկերը հուսախաբ արեց: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն անդրադարձել են այս հարցին: «Հակառուսական տրամադրություններին, իհարկե,  անդրադարձանք: Նախագահը նշեց՝ դա ճիշտ երևույթ չէ. Ռուսաստանը  մեր ռազմավարական գործընկերն է: Պարզապես պետք է հասկանալ՝  ամեն երկիր […]

ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը դատապարտող դրույթներ են մեջբերվել․ Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը, գրում է Aravot.am-ը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի