ԼՂՀ հակամարտությունում ստատուս քվոն այլևս չի կարող շարունակվել. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ի լիագումար նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ մեկ անգամ ևս բարձր ամբիոնից ադրբեջանամետ թեզեր հնչեցնելով: Ինչպես հայտնում է թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում ստաստուս քվոյի շարունակության անհնարինությունը: Դավութօղլուն ԵԽԽՎ պատվիրակներին զգուշացրել է. «Հայաստանի ռազմական սադրանքներին և զինադադարի ռեժիմի խախտումներին» […]